Կայացել է Կարապետյան-Մեդվեդև հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել