ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը.
«Միացյալ Նահանգները հորդորում է կառուցողական երկխոսություն ծավալել Հայաստանում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են:
Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ:
Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ այն բազմաթիվ ոլորտներում, որտեղ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր:
Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք գովելի ենք համարում Հայաստանի ժողովրդի մասնակցությունը ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով իրենց ինքնիշխան ապագան կերտելու երկխոսությանը»: