Համացանցում հրապարակվել է Միջերկրական ծովում գտնվող Virginia USS John Warner ամերիկյան սուզանավից Սիրիայի ուղղությամբ արձակված «Տոմահավկ» տեսակի հրթիռի տեսանյութը: Այս մասին տեղեկանում ենք The Daily Mail-ից:
Տեսանյութն՝ այստեղ:
Աղբյուրը նշում է, որ տեսանյութն արվել է լույս ապրիլի 14-ին՝ Սիրիայի համատեղ հրթիռակոծման ժամանակ:
Հայտնի է, որ հարձակումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի նոր կիրառման դեպքում «ԱՄՆ-ն կրկին կհարվածի»:
Նշենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։