Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ԱՄՆ կոնգրեսի առջև է կանգնել և պատասխանել կոնգրեսականների հարցերին, թե ինչպես են սոցիալական մեդիայի հսկաները քայլեր ձեռնարկելու անձնական տվյալների գաղտնիության խախտումները կանխելու համար:
Շուրջ 5 ժամ է տևել հարցազրությունը, որի ժամանակ Ցուկերբերգը ներողություն է խնդրել՝ Cambridge Analytica ընկերության սկանդալի համար: Նշենք, որ այս ընկերությունը անօրինական կերպով 87 միլիոն անձի անհատական տվյալներ է հավաքագրել: Եվ այդ տվյալներն օգտագործվել են 2016-ի Թրամփի ընտրարշավի օգտին:
Ստորև ներկայացված են Ցուկերբերգի հետաքրքիր երկխոսություններն ու մտքերը՝
Cambridge Analytica-ի սկանդալի մասին
«Մենք բավարար պատասժխանատվությամբ չենք մոտեցել այս հարցին, և դա մեծ սխալ է եղել: Եվ դա իմ սխալն է եղել, ես ներողություն եմ խնդրում: Ես եմ ստեղծել Facebook-ը, ես եմ այն գործարկել, և ես եմ պատասխանում այն ամենի համար, ինչն այստեղ կատարվում է»,- ասել է Ցուկերբերգը՝ անդրադառնալով՝ տվյալների անօրինական հավաքագրման սկանդալին:
«Երբ մեզ Cambridge Analytica-ից ասացին, թե չեն պատրաստվում օգտագործել այդ տվյալները և ջնջել են դրանք, մենք համարեցինք, որ գործը փակված է: Հետադարձ հայցաք գցելիս սակայն հասկանում ենք, որ դա սխալ էր: Մենք չպետք է այդ խոսքին հավատայինք: Մենք թարմացրել ենք մեր քաղաքականությունը՝ վստահ լինելու համար, որ նման սխալ այլևս չի լինի»:
«Մենք այժմ հետաքննում ենք յուրաքանչյուր հավելվածը (app), որը նախկինում մեծ քանակությամբ տվյալներ ունենալու հնարավորություն է ունեցել: Եվ եթե մենք գտնենք, որ որևէ մեկը սխալ կերպով օգտագործել է տվյալները, մենք Facebook-ում կարգելափակենք նրան և նրանից տուժածներին կհայտնենք այդ մասին»:
Տվյալների գաղտնիություն
Սենատոր Դիք Դուրբին – Ձեզ հարմար կլինի, եթե մեզ հայտնեք, թե երեկ ո՞ր հյուրանոցում եք գիշերել:
Ցուկերբերգ – Ըմ, ուհ, ոչ:
Սենատոր – Եթե այս շաբաթ որևէ մեկին նամակ եք գրել, կցանկանայի՞ք նրանց անունները հայտնել մեզ:
Ցուկերբերգ – Ոչ, սենատոր, ես հավանաբար, չեմ հրապարակայնացնի դա այստեղ:
Սենատոր – Ես կարծում եմ, որ խոսքը հենց դրա մասին է՝ գաղտնիության ձեր իրավունքի, գաղտնիության սահմանափակման ձեր իրավունքի. ժամանանակից Ամերիկայում «Կապ՝ ամբողջ աշխարհի մարդկանց միջև» անվան տակ որքան կարող եք խախտել գաղտնիությունը: