Ստամբուլի Գազոսմանփաշա թաղամասում գտնվող հիվանդանոցի բազմահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղումա անելով Hurriyet-ին։
Դեպքի վայր են ժամանել հրշեջների և շտապօգնության 40 հաշվարկ։
Հրդեհը բռնկվել է շենքի բոլոր հարկերում։ Ըստ տեղեկությունների հրդեհից ոչ ոք չի տուժել։
«Դեյլի Սաբախ»-ի տյլաների համաձայն հրդեհը սկսվել է շենքի տանիքում և տարածվել մյուս հարկերում։ Փրկարարները արագ կազմակերպել են մարդկանց տարհանումը հիվանդանոցի շենքից, ինչպես նաև հարևան շենքի մարդկանց։