Մոսկվայի «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:
« «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները, ովքեր գտնվել են կենտրոնի 4-րդ հարկում գտվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում՝ տարհանվել են», – ասել է ТАСС-ի զրուցակիցը:
Հրշեջները ստուգել են տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը: Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Նշվում է, որ ծխի պատճառ է դարձել ռեստորանում ինչ-որ ուտեստի պատրաստման գործընթացը:
Լուսանկարը՝ ТАСС-ի
