Վաշինգտոնի Harrington հյուրանոցից 51 մարդու է հոսպիտալացվել, այդ թվում՝ 48 դեռահաս: Այս մասին տեղեկանում ենք Корреспондент-ից:
Շտապօգնություն է կանչվել հյուրանոց, երբ բնակիչներն սկսել են գանգատվել սննդային թունավորման ախտանշաններից: Դեռ պարզ չէ, թե ինչու են մարդիկ իրենց վատ զգացել: Բուժհաստատություն տեղափոխվածներից ոմանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան, նրանց ապահովության համար են հոսպիտալացրել:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի տեղեկացմամբ՝ տուժածները հիվանդացել են նախքան Վաշինգտոն ժամանելը: Նրանք բոլորը եկել են Նյու Յորքից:
Հիվանդանոց տեղափոխվածների վիճակը կայուն է: