ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում: