Ուկրաինայի Գերագույն Ռադան Նադեժդա Սավչենկոյին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է Meduza.io լրատվական կայքը:
Պատգամավորին ձերբակալել են Ռադայի շենքի ներսում՝ քվերակությունից րոպեներ անց:
Սավչենկոյին մեղադրում են ահաբեկչության և պետական հեղաշրջում կազմակերպելու համար: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պատգամավորը պատրաստվում էր ահաբեկչական ակտ իրականացնել խորհրդարանում: Որպես ապացույց դատախազությունը տեսանյութեր և ձայնագրություններ է ներկայացրել:
Ձայնագրություններից մեկում Սավչենկոն ասում է. «Ես առաջարկում եմ հեղաշրջում, որովհետև նրաց պետք է ֆիզիկապես ոչնչացնել, այն էլ բոլորին և միանգամից: Սա միակ մեթոդն է: Մեկ օր և միայն ներսից: Հնարավոր է մի քանի օր»: