Ինչպե՞ս է կատարվում տնտեսական ընկերակցության կամ ընկերության և կոոպերատիվի կանոնադրական կապիտալի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1248-րդ հոդվածը սահմանում է, որ տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:

Ինչ վերաբերում է կոոպերատիվի մահացած մասնակցի՝ կոոպերատիվում ունեցած նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգմանը, ապա եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ՝  նրա ունեցած փայը ևս մտնում է կոոպերատիվի մահացած մասնակցի ժառանգական զանգվածի մեջ:

Այն հարցի լուծումը, թե ժառանգներից ո՞վ կարող է ընդունվել տնտեսական ընկերակցության կամ ընկերության կամ կոոպերատիվի մեջ այն դեպքում, երբ համապատասխան իրավաբանական անձի նկատմամբ ժառանգատուի իրավունքներն անցել են մի քանի ժառանգների, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձանց մասնակիցներ չդարձած ժառանգներին հասանելիք գումարներ վճարելու կարգը, եղանակները և ժամկետները որոշվում են ՀՀ Քաղ. օրեսգրքով, տնտեսական ընկերությունների, կոոպերատիվների հետ կապված հարաբերությունները կարգավորող  օրենքներով,  ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձի կանոնադրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել