Ե՞րբ է կարելի իրականացնել հաշմանդամի վերափորձաքննություն

ՀՀ օրենսդրությամբ հստակ և սպառիչ սահմանվում են վերափորձաքննություն իրականացնելու հիմքերը: Այդ հիմքերի բացակայության պայմաններում վերափորձաքննության իրականացումը իրականացվում է օրենքի խախտմամբ:

 

Տարբերակվում են ժամանակավոր և անժամկետ հաշմանդամների վերափորձաքննության հիմքերը:

 

Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

 

Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է.

 

· նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու,

 

· նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև

 

· նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ

 

· դատարանի որոշմամբ»։

 

«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ վերափորձաքննությունը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում՝ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում»,- հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Փորձաքննության, նաև վերափորձաքննության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության 02.03.2006թ. N 276-Ն՝ Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին որոշմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել