Հրայր Թովմասյանին խորհրդարանում փոխարինեց Տաճատ Վարդապետյանը

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, տեղի է ունենում արտահերթ նիստը, որի մասնակցում է 105 պատգամավորներից 86-ը:

Ներկայացվեց նաև այն պատգամավորը, որը խորհրդարանումկփոխարինի Հրայր Թովմասյանին: Դա Տաճատ Վարդապետյանն է:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը օրերս սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել:

Կառավարությունը արտահերթ նիստի օրակարգից հանել է «Բարձրագույն կրթության մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը՝ լրամշակման համար:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել