Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Արմեն Խաչատրյանի, կայացավ թիվ ՇԴ/0579/02/12 քաղաքացիական գործի հերթական նախնական դատական նիստն ըստ հայցի Թևան Բիչախչյանի` վնասի հատուցման պահանջի մասին: Սույն գործով որպես պատասխանող ներգրավված էր Գյումրու քաղաքապետարանը, 3-րդ անձ` ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Դատական նիստին ներկա էին հայցվորը, հայցվորի ներկայացուցիչը և քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նախնական դատական նիստին չէր ներկայացել Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Վերջինս գրություն էր ուղարկել նախնական դատական նիստը նախարարության ներկայացուցչի բացակայությամբ կայացնելու վերաբերյալ:
Դատական նիստը Առողջապահության ներկայացուցչի բացակայությամբ շարունակելու համար դատարանը լսեց կողմերի կարծիքները և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 118-րդ հոդվածի դրույթներով, հերթական նախնական նիստը չհետաձգեց:
Հայցվորը ներկայացրեց ներկայացված հայցի առարկան և հիմքը` նշելով, որ հայցվորը պահանջում է իրեն պատճառված 14 մլն. դրամի փոխհատուցումը, որը պատճառվել է վերջինիս շինությունը քանդելու արդյունքում: Թե ինչ շինության մասին է խոսքը և ով է այն քանդել, պարզ կդառնա միայն դատաքննության փուլում:
Կողմերը ապացույցները լրացնելու համար չներակայցրին ոչ մի լրացուցիչ ապացույց և չներկայացվեց միջնորդություններ:
Հետևաբար` դատարանը նախնական դատկան նիստը համարեց ավարտված և որոշում կայացրեց սույն գործով նշանակել դատաքննություն: Այն, որ Առողջապահության նախարարությունը գրություն էր ուղարկել նախնական դատական նիստը վերջիններիս բացակայությամբ անցկացնելու, դեռևս չի նշանակում, որ պետք է հնարավություն չունենան մասնակցելու դատաքննությանը` մեջբերեց դատավորը:
Ուստի դատարանը որոշեց հերթական դատական նիստ նշանակել նոյեմբերի 22-ին ժամը 15.00-ին, որպեսզի կողմերը կարողանան օգտվել իրանց դատվարական իրավունքից:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net