Ինչպես գիտենք, գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:
Գործադուլ հայտարարելուց հետո գործատուն կամ պահանջներ ստացող կողմը յոթ օրվա ընթացքում կարող է դիմել դատարան` գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով:
Դատարանը գործադուլն անօրինական է ճանաչում, եթե գործադուլի նպատակը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին, կամ եթե գործադուլը հայտարարվել է օրենքով սահմանված պահանջների և կարգի խախտմամբ:
Գործադուլն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործադուլը չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված գործադուլը պետք է անհապաղ դադարեցվի:
Հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքները բավարարելու համար նվազագույն պայմաններ (ծառայություններ) չապահովելու պատճառով անմիջական վտանգ առաջանալու դեպքում, որը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ունենալ ծանր կամ վտանգավոր հետևանքներ, դատարանը կարող է երեսուն օրով հետաձգել չսկսված գործադուլը, իսկ արդեն սկսված գործադուլը` կասեցնել նույն ժամկետով:
Աղբյուրը`Իրավաբան.net