Հասարակական աշխատանքներ են համարվում մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածությունունեցող համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքները:
Փոխհատուցվող հասարակական աշխատանքների դիմաց վճարումը կարող է կատարվել երկու ձևով` դրամային կամ բնաիրային:
Դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքը վարձատրվող հասարակական աշխատանք է:
Աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման և տեղականինքնակառավարման մարմինների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածությանպետական ծառայությունը տրամադրում է անհրաժեշտ աշխատուժ:
Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է որոշակի ժամկետովաշխատանքային պայմանագիր:
Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքայինբյուջեների հաշվին:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատում է ՀայաստանիՀանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net