Ժառանգման մասին՝ արյունակից ազգական և որդեգրված (որդեգրող)

Հայտնի է, որ ժառանգներ առաջին հերթին հանդիսանում են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

 

Նշենք, որ ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին, այսինքն` արյունակից ազգականներին:

 

Մինչդեռ որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո:

 

Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել