Forrights.am կայքը հարցազրույց է անցկացրել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ:
-Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամենաշատն է հիշատակվում կոռուպցիայի դեմ պայքարողների ցանկում: Վերջին շրջանում պաշտոնատար անձինք սկսել են ավելի հաճախ գործածել կոռուպցիա բառը: Ինչ է տեղի ունենում, կոռուպցիայի դեմ պայքարը մեկնարկե՞լ է :
-Վերջին տարիներինն անընդհատ խոսվում է կոռուպցիոն երևույթների մասին, կոնկրետ անձինք են մատնանշվում, խոսվում է ԶԼՄ-ներով, խոսվում է սոցցանցերով, սկսած ապօրինի հարստացումներից և այլն:: Այսինքն, հանրությունը շահագռգռված է կոռուպցիայի դեմ պայքարով, որովհետև դա քայքայում է տնտեսությունը, ի վերջո դա ազգային անվտանգության սպառնալիք է, որը ցայտուն կերպով դրսևորվեց ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում, երբ հանրությունը իրապես զգաց, որ կոռուպցիան արյան տեսք է ստանում: Դա լուրջ ահազանգ էր հանրության, իշխանությունների համար, արդեն կարելի է ասել բաժակը լցվել է, պետք է ինչ որ ելք էր գտնել հանրությանը հուզող խնդիրները լուծել:
-Որպես արտահայտված օրինակ դուք նշում եք ապրիլյան պատերազմը: Իշխանության համար էլ դա լուրջ ահազանգ էր:
-Ինձ թվում է այդ պահին այո, ես ասում եմ իմ շփումներով, այն փակ հանդիպումներով, որ կազմակերպվեց կառավարությունում՝ ԶԼՄ-ների, հասարակական գործիչների, պատգամավորների հետ: Ես հասկացա այդ լրջությունը, գիտակցությունն այդ պահին կար և իրենք էին արդեն հանրությունից դեղատոմսեր ակնկալում: Վերջին տաս տարիներին մենք անընդհատ բարձրաձայնել ենք այդ խնդիրները: Կոռուպցիայի դեմ պայքարը ուղղակի մի օր չի սկսվում և ավարտվում, դա տարիների ընթացքում է արվում: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ այն սկսվում է բարձրաձայնումից, երբ քաղաքացիական հասարակությունը անհանդուրժողականություն է դրսևորում և ահազանգում դրա վտանգավոր հետևանքների ու քայքայիչ ազդեցության մասին: Ի վերջո արդյունքը եղավ այն, որ ընդունվեց կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոմվենցիան,, որին միացել է Հայաստանը: Բնականաբար, արդեն կոնվենցիայի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունն էլ ձեռնամուխ եղավ իր առաջին ազգային հակակոռուպցիոն ռազմավարության ստեղծմանը, ի դեպ մենք արդեն երրորդ ռազմավարությունն ենք ավարտում: Հայաստանը յուրւահատուկ էր այն առումով, որ երբ միջազգային ստանդարտներներ էին ընդունվում, երբ որ ազգային մակառդակով դրա իմպլեմենտացիան էր գնում, քաղաքացիական հասարակությունը, հանձինս մասնագիտական կառույցների, սկսում էր բարձրաձայնել այդ խնդիրների մասին: ԵՎ այդ առումով մեր դերը մեծ էր, վերջին 10 տարիների ընթացքում մենք կարողանում էինք բարձրաձայնել վտանգների մասին ու փորձում ենք դեղատոմսերը առաջարկել լուծումների համար:
-Այսինքն, կա հստակ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն: Կարող ենք խոսել արդյունքների մասին:
-Դե տեսեք, մինչև այս վերջին ռազմավարությունը, կարելի է արձանագրել, որ նախորդ երկուսը արդյունքներ գրեթե չեն նվաճվել: Այս երրորդ ռազմավարության մեջ փորձեցին քաղաքացիական հասարակությանը ներգրավել կամ քաղաքացիական հասարակությունը ավելի շատ միջոցներ ձերնարկեց , որպեսզի ներգրավվի և քաղաքացիական հասարակությունը այս վերջին ռազմավարության վրա ավելի մեծ ազդեցություն ունեցավ:, Դրանցից կարող եմ անկյունաքարային երեք խնդիրները առանձնացնել` առաջինը դա ապօրինի հարստացման քրեականացումն է, երկրորդը՝ անկախ հակակորուպցիոն մարմնի ստեղծումն է և երրորդը ազդարարների պաշտպանության համակարգի օրենսդրության ընդունումը: Այսինքն, երեք հիմնաքարային խնդիրներ, որոնք վերջին տաս տարիներին մենք բարձրաձայնել ենք, բայց ինչքան հասկանում ենք, իշխանությունները շատ անտարբեր էին այդ խնդիրներին, միգուցե նաև չեին տեսնում այն ուժը, որը ունակ է իրենց քաղաքական օրակարգ պարտադրել, որպեսզի նրանք գնան այդ փոփոխություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։