ԱԺ-ում քննարկվում է եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 15-ին քննարկվում է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակն է խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երեւույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

Նա նշեց, որ  ԻՊ-ի կողմից գործողությունների արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր եզդիներ, իսկ 200 հազարից ավելի եզդիներ դարձան փախստական. «Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազային հանցագործություն կատարած մարդկանց եւ ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար»։

Մախմուդյանը հիշեցրեց, որ շուրջ 20 պետություն արդեն 2014-ին եզդրի ժողովրդի հետ տեղի ունեցածը որակել են որպես ցեղասպանություն և դատապարտել այն:

Նշենք, որ Ազգային ժողովի հաջորդ նիստին քվեարկության կդրվի այս օրենքի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել