Համագործակցության հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում  համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի  քարտուղարության համակարգող, Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև:

Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ 

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում,

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի  արդյունավետության բարձրացում,

*հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմիների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացում,

*քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում,

*կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում,

*հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցության զարգացում, այդ թվում` միջազգային փորձի համեմատական վերլուծություների իրականացման և այլ փորձագիտական աջակցության տեսքով,

*կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել