Կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. Տիգրան Սարգսյանն ամփոփեց քննարկման արդյունքները

ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նիստի ավարտին լրատվամիջոցնմերի համար ամփոփել է քննարկումների արդյուքները: Նրա խոսքով, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ Այն կանցկացվի գալիք տարվա հունվար կամ փետրվար ամսին:

Քննարկվել են ԵՏՄ տարածքում ընդհանուր վարորդական իրավունքի, դրա ստացման համար պահանջվող հմտությունների անհրաժեշտութոյւնը. «Թվային լուծումը կլինի այն, որ մենք մեկ միասնական կանոն կմշակենք: Վարորդական վկայականների ոլորտում արմատական փոփոխություններ են նախատեսվում: Քանի որ տրանսպորտի թվայնացում է ևս կլինի, կլինեն նոր մեքենաներ, որոնց համար վարորդները պետք է ունենան նոր հմտություններ»: Հարկ է նշել, որ խոսքը, մասնավորապես, գնում էր անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին:

Շաքարի ընդհանուր շուկա ունենալու հարցի մասին Սարգսյանը հայտնեց, որ հարկավոր է կանոնակարգել շաքարի ճակնդեի տեսակները ԵՏՄ երկրներում: Դա կարվի արդար մրցակցություն ապահովելու համար՝ 3-րդ երկրների հետ աշխատելու դեպքում:

Նշենք, որ Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ  պետությունների կառավարությունների ղեկավարներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը,  Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը,  Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը, Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են:

Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել