Ալեքսանդր Լապշինի՝ Իսրայել արտահանձնումը մեկ-երկու օր կտեւի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Արտաքսումն այսօր հնարավոր չի լինի։ Մենք Բաքվում սպասում ենք Լապշինի մորը՝ Բելա Լապշինային։ Կարծում եմ՝ արտահանձնումը մեկ-երկու օր կտեւի»,-ասել է փաստաբանը։ Նա հավելել է, որ բժիշկները բլոգերի վիճակը նորմալ են գնահատում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ Իսրայել արտահանձնումը երկարաձգելու պատճառով Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել։
Հիշեցնենք, որ 2016-ի վերջին Ադրբեջանի հարցմամբ Լապշինը Մինսկում ձերբակալվել էր։ Ադրբեջանը նրան «սեւ ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Բելառուսի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին արտահանձնելու որոշում է կայացրել։ Բաքվի դատարանը Լապշինին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։