Մի շարք դպրոցներ կվերակազմակերպվեն

Կառավարության վաղվա նիստին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը գործադիրի անդամներին են ներկայացնելու մի շարք դպրոցների վերակազմակերպման վերաբերյալ որոշման նախագծեր:

Ներկայացնում ենք որոշման նախագծերը.

1. Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին

2. «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց», «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» և «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն և 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

3. «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին

4. «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն և 2011 թվականի հունիսի 2-ի N 774-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

5. «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

6. «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին

7. «Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» և «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին

8. «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին

9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի N 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին

10. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին

11. «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել