Որո՞նք են մաքսային հսկողության գոտիները

Մաքսային հսկողության գոտիները սահմանվում են Մաքսային Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի համաձայն.

  • Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների վայրերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:
  • Մաքսային հսկողության գոտիները կարող են իրենց բնույթով լինել մշտական, եթե դրանցում մշտապես պահպանվում են ապրանքներ, և ժամանակավոր` բեռնման, բեռնաթափման աշխատանքների համար:
  • Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն` մուտք գործելը և դուրս գալը, կարող են տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
  • Այս դրույթները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանության վրա։
  • Մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել