ՊԵԿ-ը պարզաբանում է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի մասին

Սոչիի օդանավակայանում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասին տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջև բեռնափոխադրումներ և/կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՀՀ՝ «ԵՎրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջազգային օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:

Հետևաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել