Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դատաքննություն իրականցնող մարմնի թույլտվությամբ կարճաժամկետ մեկնումից վերադառնալուց հետո ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վ. Մ.-ն ենթարկվել է անձնական խուզարկության: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 9 գրամ քաշով կանաչավուն զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: