Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախում 200 հեկտար նռան այգի հիմնել

ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, օգոստոսի 16-ին այցելել է նռան այգիներ ու ծխախոտի դաշտեր, հետևել Թալիշի վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև՝ Մատաղիսում ծանոթացել հանգստի ու ժամանցի նորաբաց կենտրոնի պայմաններին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Կառավարության լրատվության բաժնից:

Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի:

«Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով».-գրում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել