Հայաստանի քրեակատարողական հաստատություններում անձիք հաճախ են հացադուլ հայտարարում։ Գործադիրի անդամներին այսօր վստահեցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, գերատեսչությունն առաջարկում է համապարփակ կերպով կարգավորել հացադուլի հետ կապված հարաբերությունները․ «Առաջարկում ենք համապարփակ այն կարգավորել՝ նախատեսելով, թե ինչ է նշանակում հացադուլ, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց տրամադրվի բժշշկական օգնություն»,- նշեց նախարարը։
Կառավարությունն հաստատեց այս նախագիծը։
Իրավաբան.net