ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին հրամանագիր է ստորագրել՝ Երախտագիտության մեդալով պարգևատրելու վերաբերյալ.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հանրապետության տոնի առթիվ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Ժորայի Զադոյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:
Իրրավաբան.net