Հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացվեցին ՊԵԿ փոխնախագահին

«Մեր խնդիրը միայն քննադատելը չէ, այլ խնդիրները վերահնելը և կառուցողական  երկխոսության միջոցով այդ խնդիրները լուծել»,- այս մասին այսօր ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի հետ հանդիպմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն ու նպատակները:

Կ. Զադոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Կարեն Զադոյանի խոսքով, արդեն իսկ գործարկվել է նորարարական bizprotect.am նորարարական հարթակը, որի միջոցով բիզնեսի վերաբերյալ խնդիր ունենալու դեպքում կարող են դիմել և ակնկալել լուծումներ: Ի դեպ, դիմել կարող են նաև անանուն և վստահ լինել, որ իրենց անձի գաղտնիությունը ապահովված է:

«Ինչպես գիտեք, կառավարությունը հավանություն տվեց ազդարարների ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փաթեթին, որի մշակողը կառավարության հետ միասին եղել ենք մենք՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան»,- ասաց Կ. Զադոյանը:

ՊԵԿ փոխնախագահին ներկայացվեցին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից հարկային և մաքսային ոլորտին վերաբերող բարեփոխումների առաջարկություններ:

Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց Հարկային նոր օրենսգրքով սահմանված որոշ դրույթներին առնչվող հարցեր՝ կապված շրջանառության հարկի շեմի, եկամտահարկի, գերավճարների  հետ կապված:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում  իրականացվող ՏՏ ոլորտին վերաբերող  գործունեությունը հարկերից ազատելուն և արտոնություններ տրամադրելուն ուղղված առաջարկություններ:

Հանդիպմանը ներկա էին նաև բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներ, ովքեր հնչեցրեցին իրենց մտահոգող խնդիրները:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հնչեցված յուրաքանչյուր առաջարկության վերաբերյալ ներկայացրեց ՊԵԿ դիրքորշումները և նշեց, որ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն ընդունելի է  իրենց կողմից և կարող է հիմք լինել իրենց քայլերի վերանայման համար:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել