ՀՀ-ն չունի հստակ դիրքորոշում ԳՄՕ-ների վերաբերյալ. իրավաբան

«Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում այսօր քնարկվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի աշխատանքային խմբի կողմից մշակված զեկույցի նախագիծը:

Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարորությունից, Սննդի անվտանգության պետական ծառայությունից և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հանդես եկան իրենց դիտարկումներով: Ծրագրի ղեկավար, իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը, մեթոդաբանությունը՝ անդրադարձավ նաև միջազգային փորձին:

Նա նշում է, որ Հայաստանն օրենսդրական համակարգում կաղում է այս ոլորտում «Գրեթե բոլոր երկները, նույնիսկ հարևանությամբ գտնվող Ադրբեջանը հստակ դիրքորոշում ունեն թեկուզ միայն գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման կամ աճեցման հարցում, իսկ մեր երկիրը հստակ դիրքորոշում չի ցուցաբերում այդ հարցում, ինչը օրենսդրական մեծ բաց է: Բացի այդ գոյություն ունի նաև Կարթագենյան արձանագրություն, որի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ միջազգային մի շարք պարտավորություներ ՀՀ-ի կողմից չեն իրականացվում»,-հավելեց Մ.Զադոյանը:

Իրավաբան-փորձագետ Արմինե Չախալյանի նկատառումներով զեկույցում ընդգրկվել են Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և կենսաանվտանգության մասին ՀՀ օրենքի նախագծին վերաբերող խնդրահարույց կետերի վերլուծություններ՝ համեմատականներ անցկացնելով այլ երկրների օրենսդրական համակարգի հետ: «Օրինակ Սերբիայի օրենքով կարգավորվում են ԳՄՕ մթերքների բեռնման, փոխադրման հետ կապված իրավահարաբերություններ, որոնց մեր օրենքի նախագծում անդարձ կատարված չէ: Դրույթներ կան նաև փորձագիտական խմբի՝ որպես որոշում կայացնողի շահերի բախման վերաբերյալ, ինչն էլ ոլորտում կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի»,-ընգծեց իրավաբան-փորձագետը:

Թեժ քննարկումների արդյունքում նախագծում որոշ լրացումներ կարվեն, հաշվի կառնվեն նաև բոլոր նկատառումներն ու նրանց մասնագիտական փորձի արդյունքում ստացված ինֆորմացիան: Ոլորտային շեշտադրումներ ու օրինակներ բերվեցին հատկապես, վերջերս տեղի ունեցած, ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվավ ադրբեջանական խնձորների օրինակով:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել