Մայիսի 6-ը աշխատանքային օր է։ Այդ մասին որոշում էր ընդունվել կառավարության՝ ապրիլի 6-ի նիստին։ Սակայն հաջորդ 3 օրերի ընթացքում աշխատողները հանգստի հնարավորություն կունենան։
Մայիսի 7-ը կիրակի է, իսկ ամսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 20-ին։ Նշենք, որ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին:
Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է, նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը: