Կառավարությունն այսօր որոշեց 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: Այս քայլին գործադիրը գնում է՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Նախագիծը զեկուցեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Այսպիսով՝ աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ միաժամանակ երեք օր ապրիլի 15-իյն, 16-ին և 17-ին, փոխարենը կաշխատեն մայիսի 6-ին։