Որոշվեց մայիսի 8-ի փոխարեն լրացվող աշխատանքային օրը

Կառավարության նիստին որոշվեց՝ մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օրը փոխվեց մայիսի 20-ին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, նախատեսվել էր մայիսի 13-ը, բայց քանի որ հաջորդ օրը՝ մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններն են ու շատ դպրոցներ ու մանկապարտեզներ պետք է կահավորվեն որպես ընտրատեղամասեր, և բնականոն ընթացքը չխաթարելու համար ավելի նպատակահարմար է աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 20-ին:

Օրվա փոփոխությունը կապված է Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել