«ԵԼՔ» դաշինքը նոր թարմություն կմտցնի 6-րդ գումարման Ազգային ժողովում: Դաշինքը, նախնական տվյլաներով, պատգամավորական 9 մանդատ կունենա: Տասնյակից էլ քիչ մանդատներից 2-ը կանցնի երիտասարդ կանանց: Ստորև ձեզ ենք ներկայացնում նրանց:
1.Մանե Թանդիլյան
Հարկ ենք համարում նշել, որ նա ռեյտինգային ցուցակով ընտրված միակ կին պատգամավորն է:
Ծնվել է 1978թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ
2003-2004 թվականներին ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում (Արտադրություն)
2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում (Արդյունաբերություն)
2004-2006 թվականներին՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում (Շինարարություն)
2006-2008 թվականներին ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում (ՏՏ)
2009 թվականից առ այսօր՝ ֆինանսական տնօրենի տեղակալ գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում (ՏՏ):
2.Լենա Նազարյան
Ծնվել է 1983թ.-ի մարտի 9-ին, Երևանում:
2001- 2007թթ.-ին սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում:
2008 – 2009թթ.-ին եղել է կամավոր «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում։
2012-2014թթ.-ին սովորել է «Ժամանակակից արվեստի ինստիտուտում»։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ.-ին՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես «Հետք» շաբաթաթերթի լրագրող:
2008թ.-ից աշխատել է նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում՝ որպես հարցազրուցավար: 2010թ.-ից միացել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության»-ը:
2009-2015թթ.-ին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում:
2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015թ.-ի մայիսին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության փոխնախագահ:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
Ալիսա Չիլինգարյան
Կարդացեք նաև՝