Ազգային ժողովում իր տեղը գտավ նաև «Ծառուկյան» դաշինքը: Նրանց հատկացված պատգամավորկան 30 մանդատներից միայն 5-ը կզբաղեցնեն կանայք: Նշենք, որ այս պահի դրությամբ կին պատգամավորների թիվը 15-ն է: Ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ քաղաքական ուժի 5 կին պատգամավորներին:
1.Նաիրա Զոհրաբյան
Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում: Ունի մեկ դուստր:
1987թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2007-2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
2008-2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ,
2009-2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
2.Իվետա Տոնոյան
Ծնվել է 1981 թ.-ի նոյեմբերի 22-ին:
Սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Շուրջ 15 տարի աշխատել է իր մասնագիտությամբ:
Աշխատել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ զբաղեցնելով հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենն է,
«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։
3.Լուիզա Սարգսյան
Ծնվել է 1977թ.-ի փետրվարի 9-ին: Ամուսնացած է:
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկակական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է:
4.Կարինե Պողոսյան
Ծնվել է 1973թ. մայիսի 27-ին Մխչյան գյուղում (Արարատի մարզ): Ամուսնացած է, ունի երկու զավակ:
1995թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:
2003թ. ՀՀԿ անդամ, ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 17 ընտրատարածքից:
Եղել է ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահը:
5.Մարինա Մարգարյան
Ծնվել է 1957 թ.-ի հուլիսի 28-ին:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է:
Կարդացեք նաև՝
Ալիսա Չիլինգարյան