6-րդ գումարման Ազգային ժողովում իրենց տեղն են գտել 15 կին պատգամավորներ: Նրանցից ոմանք պատգամավորական մանդատ են ունեցել նաև ԱԺ նախորդ գումարմանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բաժին հասած պատգամավորկան 55 մանդատներից 7-ը կզբաղեցնեն կանայք:
1.Հերմինե Նաղդալյան
Ծնվել է 1960թ. հուլիսի 28-ին Երևանում: Ամուսնացած է:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
Դեռևս 1995 թ.-ից անընդմեջ եղել է ԱԺ պատգամավոր:
19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
2011թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2016 թ. հունվարի 25-ին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
2013 թվականից ԵԽԽՎ պատվավոր անդամ է:
2.Մարգարիտ Եսայան
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 24-ին Երևանում: Ամուսնացած է, ունի 3 զավակ:
1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ:
1983-1996թթ. եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր: 1996-2012թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան: 1999-2001թթ. համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: 2011թ. դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
3.Արփինե Հովհաննիսյան
Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երևանում: Ամուսնացած չէ:
2000-2006թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
2009թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան:
2008-2011թթ.-ԱԺ նախագահի խորհրդական
2012-2015թթ.-ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի անդամ
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
4.Շուշան Պետրոսյան
Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երևանում: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գրաֆիկ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
5.Շուշան Սարդարյան
Ծնվել է 1968թ.–ի փետրվարի 5–ին ք. Աշտարակում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
1986-1991 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1998-2001թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի խմբի ղեկավար։
2001թ. սեպտեմբերից առ այսօր հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետ։ 2010-2013թթ. աշխատել է Երևանի քաղաքապետում՝ որպես մամուլի քարտուղար (համատեղությամբ)
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
6.Ջեմմա Բաղդասարյան
Ծնվել է 1956թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ ք. Մարտունիում: Ամուսնացած է, ունի երկու որդի:
1979թ. ավարտել է Ադերբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մանկավարժի որակավորում, բիո-քիմիա մասնագիտությամբ:
2000թ. ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի Աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը:
1982թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
1982- 2009թթ. որպես առաջատար մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:
2009-ից` նախարարի տեղակալ:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2005թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 2012-թ-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, 2013թ-ից՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:
7.Ռուզաննա Մուրադյան
Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երևանում: Ամուսնացած է, ունի 2 զավակ:
1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
.
Ալիսա Չիլինգարյան