Հանդիպում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամների հետ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 4-ին հանդիպում տեղի ունեցավ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամների հետ։

Ֆոկուս խումբը վարում էր Մարատ Ատովմյանը, ով ղեկավարելու է ծրագրի շրջանակներում ստեղծվելիք ինկուբատորները։

Նա ներկայացրեց ծրագիրը, խոսեց նպատակներից, ինչպես նաև թիրախային ոլորտներից։

Պարոն Ատովմյանը տեղեկացրեց, որ ֆոկուս խմբերի շրջանակներում ցանկանում են վեր հանել առկա խնդիրներն ու ուղենշել դրանց լուծումները։

Ֆոկուս խումբը շարունակվեց ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում վեր են հանվել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ցանցի կարողություները և խնդիրները՝ հանրային քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության իրականացման և կառավարության հետ երկխոսության ոլորտներում, ինչպես նաև մատնանշվել են ոլորտային հիմնախնդիրները և հանրության համար կարևոր և արդիական այլ ոլորտներ։

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել