Լեռնային գոտիներում կտեղա թաց ձյուն և ձնախառն անձրև, Երևանում՝ անձրև

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           17.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -16.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           4.60C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել