ՃՈ-ն «Փեթակ»-ի տարածքում նոր տեսախցիկներ է տեղադրել

Ճանապարհային ոստիկանությունը նոր տեսախցիկներ է տեղադրել Երևան քաղաքի Սևանի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում։

Այս մասին Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խմբում հայտնում է Սամսոն Գրիգորյանը՝ տեղադրելով համապատասխան լուսանկաներ։

Նշենք, որ տեսախցիկները նկարահանելու են «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմացի հատվածը, որտեղ վարորդները հաճախ ստիպված են լինում հոծ գծերը խախտելով շրջադարձ կատարել կամ մուտք գործել տոնավաճառի տարածք։ Մեզ հետ զրույցում Սամսոն Գրիգորյանը հաղորդեց, որ մեկ այլ տեսախցիկ այս պահին տեղադրվում է Քրիստափորի փողոցի երթևեկությունը տեսագրելու նպատակով։ Վարորդի ընկեր ՀԿ-ից էլ տեղեկանում ենք, որ տեսախցիկները հսկելու են թե՛ կայանատեղիները, թե՛ հետադարձերն ու աջ և ձախ թեքվելը Քրիստափորի-Սևան խաչմերուկը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ որպես կանոն ՃՈ-ն հայտարարում է, որից հետո միայն գործարկում նոր տեղադրված տեսախցիկները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել