Այսօր մի քանի ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` այսօր մարտի 10-ին՝ մինչև ժամը 15.00-ն դադարեցվում է Լոռու մարզի` Շնող համայնքի, Տավուշի մարզի` Զորական, Հաղթանակ, Հեղուտ համայնքների և Այրում քաղաքի ջրամատակարարումը:

Մեկ այլ հաղորդման համաձայն՝ այսօր մինչև 22.00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել