Մեր ուժը միասնության մեջ է. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր՝ 2017թ. փետրվարի 12-ին, հրապարակվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության արդյունքները։

Շնորհավորում եմ խորհրդի ընտրված անդամներին և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Մեր փաստաբանական համայնքի կողմից Ձեզ տրված վստահության մեծաքանակ քվեները պարտավորեցնող են։

Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի բոլոր մասնակից փաստաբաններին, հաշվիչ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամի չընտրված թեկնածուներին։ Հուսով եմ հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերեք Ձեր գործընկերների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցված Ձեր քննադատություններն ընդունվել են ի գիտություն։

Մեր ուժը միասնության մեջ է»։

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել