Բելգիայում գազից 67 մարդ է թունավորվել ավտոարշավի տաղավարում: Այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ հղում անելով Soir պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել Վավր քաղաքի «կարտինգ-կենտրոնում»: Պատճառն օդափոխման համակարգում խափանումն է եղել, ինչի արդյունքում մարդիկ սկսել են շնչել մեքենաներից արտանետվող գազը:
Այս պահի դրությամբ 5 մարդ ծանր վիճակում է, 12-ը՝ միջին ծանրության: Նշվում է, որ տուժածներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել, այդ թվում՝ Բրյուսելի բուժհաստատություններ: