ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լապշինին «բերման ենթարկելով» Ադրբեջանը հերթական անգամ աշխարհին ներկայացավ որպես միպետական արժեհամակարգով իր գոյությունը քարշ տվող աշխարհագրական տարածք: Իսկ Բելոռուսը, որ, կարծես, «կոմունիստական մտածելակերպով» եվրոպական արժեհամակարգի կրող էր (իհարկե՝ բազմաթիվ վերապահումներով), շնորհիվ ալիևյան շքանշանով պարգևատրված բ ա տ յ ա յ ի, այլևս այդ աշխարհագրական տարածքի մաս է… Երանի բոլոր նրանց, ովքեր անցել ու դեռ պիտի անցնեն ԱՐՑԱԽԻ ազատ տարածքով… Չէ որ հենց նրանց օրինակով է նաև, որ մարդիկ տարբերում են 21-րդ դարի սևն ու սպիտակը…»: