«Այս հարցով երկու ցանկություն ունեմ, որ մեղավոր անձը արժանիորեն պատժվի, անհարկի շահարկումները դադարեն». Ռուբեն Սահակյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի  հետ հարցազրույցը.

Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Հիմնական ծրագրային թեզերը հրապարակված են մի խումբ թեկնածուների ստորագրությամբ, այդ թվում նաև իմ:

Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Լուծումը պետք է լինի ամբողջությամբ իրավական հարթության մեջ: Այդ հարցով երկու ցանկություն ունեմ, որ մեղավոր անձը արժանիորեն պատժվի, անհարկի շահարկումները դադարեն, իսկ նախկինում շահարկած անձինք ամաչեն և և ինչու ոչ ասեն՝ կներեք Ռուբեն Արամիչ, անսխալական մարդ չկա, մենք նույնպես սխալվել ենք:

Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Քանի որ ներկա պահին իմ տրամադրության տակ եղած նյութերն ու դրանցում արտացոլված տվյալները խիստ սակավ են, ուստի ես գնահատականից զերծ կմնամ: Որպեսզի հարցին հստակ պատասխան տրվի, չլինեն կոնկրետ թվերով չհիմնավորված և մերկապարանոց վերլուծություններ, այն իմաստով, որ պալատաում արձանագրված պակասորդը խոչընդոտ է որոշակի զարգացումների համար, ճիշտ կլինի, որ նույն անձինք կիսատ պռատ վերլուծությունների փոխարեն իրենց տեսակետը հիմնավորեն պարզ թվերով: Պետք է ներկայացնեն փաստացի մնացորդներն ըստ տարիների, մուտքերն ու ծախսերը, նույնպես ըստ տարիների և անվանումների, նոր դրանից հետո վերլուծություններ կատարեն:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել