Կարգապահական վարույթ հասկացությունը արմատապես պետք է փոխվի. Արսեն Մկրտչյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Իրավաբան.netի հարցմանը պատասխանելիս փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ ըստ էության խորհդի կազմում լինելու համար բոլոր թեկնածուների ծրագրերի հետ սկզբունքային հակասություններ չկան: Սակայն կան մի քանի կետեր, որոնք նա հատկապես առանձնացրեց:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Խորհուրդի կազմում փաստաբանները պետք է ընդգրկվեն ռոտացիոն և վճարովի սկզբունքով (առանց 5 տարվա ստաժի առկայութունը հաշվի առնելով՝ նախատեսված է օրենքի նախագծով):

Փաստաբանի պաշտպանվածությունը, իրավունքները, արտոնությունները պետք է հավասարեցվի դատախազներին (զենք կրելու իրավունքից և նախաքննության նյութերին (մինչև ավարտը) ծանաթանալուց սկսած մինչև պետական երաշխիքներ, օրինակ` հատուկ թոշակի հավելավճար)։

Կարգապահական վարույթ հասկացությունը արմատապես պետք է փոխվի։

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-«Չարաշահումների» վերաբերյալ գնահատականներս կհնչեցնեմ այն ժամանակ, երբ դրանց առկայության և կոնկրետ անձի մասնակցության վերաբերյալ կունենամ օրինական ուժի մեջ մտած համապատասխան մարմնի որոշում, այլապես դա ընդամենը կարծիքներ են, որոնց իրավունքը բոլորը ունեն, բայց լուրջ մարդիկ սովորաբար առաջնորդվում են փաստերով։

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Փաստաբանների պալատի միջոցների ծախսերի և դրանց թափանցիկության վերաբերյալ կասկածներ չունեմ և չեմ էլ ունեցել։ Ավելի քան վստահ եմ, որ այդ հարցում որևէ խնդիր այսօր էլ չկա, սակայն ես ունեմ առաջարկություններ նաև ծախսերի մասով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել