Մարզեր տանող ճանապարհներին մերկասառույց է. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի  Կանչ, Հակո ավտոճանապարհները և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը:

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում  առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

 Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել