Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փետրվարի 1-ի N6-Ա հրամանով՝ 2017 թվականի փետրվարի 10-ին, ժամը 16:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքում: