Վթար է տեղի ունեցել Մարտունի-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 21-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ–ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 35 DV 720  (վարորդ՝ 1987 թ. ծնված Կ. Բ.) և «ԳԱԶ 3110» մակնիշի 34 LN 997 պետհամարանիշերով (վարորդ՝ 1976 թ․ ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել