Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնասուն վագրակատու, վագր կամ առյուծ պահելը բարձր կարգավիճակի խորհրդանիշ է դարձել:
Սակայն այսուհետ տանը այսպիսի կենդանիներ պահող հարուստ քաղաքացիները կպատժվեն մինչ 136,000 ԱՄՆ դոլարի համարժեք տուգանքով կամ բանտարկությամբ։
Վայրի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբերի տարիներ շարունակ վարած պայքարի արդյունքում երկիրն ընդունել է վտանգավոր վայրի կենդանիներ ունենալը կամ դրանց առևտրով զբաղվելը։
Էկզոտիկ ընտանի կենդաուն, օրինակ վագրին զբոսանքի հանելու դեպքում, ինչը սովորկան երևույթ է ԱՄԷ-ում, կենդանուն կառգրավեն, իսկ տիրոջը մինչև վեց ամսվա բանտարկություն է սպառնում, տեղեկացնում է CNN-ը հղում անելով ձեռք բերված համապատասխան օրենքին։
Աբու Դաբիի «Վայրի բնության կենտրոնի» տնօրեն Ռոնել Բարսելոսը CNN- իհետ հարցազրույցում ասել է․ «ԱՄԷ-ն երկար ճանապարհ է անցել․․․․․Ուրախ եմ, որ օրենքը ընդունվել է, սակայն պետք է քայլեր ձեռնարկել այն պատշաճ իրականացնելու համար»։
Նոր օրենքը անմիջապես ուժի մեջ է մտնում և նախկին տերերը պետք է իրենց ընտանի կենդանիներին հանձնեն իշխանություններին։
Էկզոտիկ կենդանիներ ունենալը Արաբական Միացյալ Էմիրություննեում դրանց տերերեի բարձր կարգավիճակի խորհրդանիշ է դառել։
Այսպիսի կենդանիների մեծահարուստ տերերին հաճախ կարելի է հանդիպել երկրի հանրային լողափերում իրենց վագրերի հետ զբոսնելիս։
Ոմանք իրենց վագրակատուների հետ նկարվում են իրենց շքեղ մեքենաների հարևանությամբ։
«Խնդիրը այն է որ Մերձավոր Արևելքում մարդիկ պատրաստ են վայրի կենդանիներին պահել որպես ընտանի», CNN-ին տեղեկացրել է «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի» Մերձավոր Արևելքի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էլսայեդ Մուհամեդը։
«Առյուծներին, վագրակատուներին և վագրերին օրենքով չտույլատրված ճանապարհով որսում և մաքսանեգ ճանապարհներով ներմուծում են ԱՄԷ։ Այնուհետև այս կենդանիներին շղթայակապ են պահում, կամ տեղավորում նրանց համար չհարմարեցված չափազանց փոքր վանդակներում։ Այնուհետև տեսնելով, որ նրանց պահելը աշխատատար է ուղղակի թողնում են բախտի քմահաճաույքին»։
Ձեռնասուն առյուծ ունեցող հարուստները հպարտանում են և դրանով ցանկանում ցուցադրել իրենց հարստությունը, քաջություն ու ամենակարող լինելը։ Սակայն դա քաջություն չէ։ Դա ընդամենը կենդանիների իրավ ունքների ոտնահարում է», – ասում է Յասիմ Ալին, ով այն մասնավոր անձանցից է ովքեր հոգ են տանում այդպիսի լքված կենդանիների նկատմամբ, որոնց տեղավորում եմն պետության կողմից պահպանվող վայրի կենդանիների համար ստեղծված արգելոցներում։
Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը