ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ` պետական կառավարման համակարգում անխոնջ և արգասաբեր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Աշոտի Հովհաննիսյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Իրավաբան.net